Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Էստրադային/հայրենասիրական» երգի մրցույթի մրցանակակիրները պարգևատրվեցին

«Էստրադային/հայրենասիրական» երգի մրցույթի մրցանակակիրները պարգևատրվեցին
29.12.2016 | 12:19

Դեկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին կոմպոզիտորների միությունում (Դեմիրճյան 25) կայացավ Հայաստանի կոմպոզիտորների միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ հայտարարած «Էստրադային/հայրենասիրական» երգի մրցույթի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Նշենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած մրցույթի եզրափակիչ փուլում հնչել էր թվով 15 ստեղծագործություն, որոնք գրել էին բացառապես պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ։ Երգերը կատարել էին հայ էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի նվագակցությամբ (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան):

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ